Telegram-ի լսարանը հասել է 200 միլիոնի

Նախորդ ամիս Telegram-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 200 միլիոնի։ Ընկերությունը իր բլոգում Telegram-ը համեմատել է պետության հետ և նշել է, որ եթե մեսենջերը լիներ պետություն, ապա այն ըստ բնակչության թվի կարող էր դառնալ աշխարհում 6-րդ երկիրը։

Պավել Դուրովը այս առիթով նույնիսկ նշել է, որ իրենք երբեք գովազդային արշավներ չեն իրականցրել, և որ այս 200 միլիոն օգտատերը միացել են իրենց այլ օգտերերի հրավերով։

Դեռևս դեկտեմբերին Telegram-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը մոտ 180 միլիոն էր։

Դուրովը նույնիսկ հայտարարել էր, որ ամեն օր մոտ 600 հազար մարդ է գրանցվում այս մեսենջերում։

Ինչպես ասում է Դուրովը իրենց համար առաջնային եղել են և կմնան մեսենջերի օգտատերերը, և որ 2013-ին մեսենջերի թողարկման պահից մինչ այսօր ոչ մի օգտատիրոջ տվյալ չի փոխանցվել 3-րդ կողմի։

Ի դեպ, վերջերս օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված մեծ պատմությունների մեջ էր հայտնվել Facebook-ը։ Այդ մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

Հիշեցնենք, որ ընկերությունը նաև թողարկել էր Telegram X-ը, որը ծրագրի ավելի թեթև տարբերակն է և հեռախոսի հիշողության մեջ այդքան էլ մեծ ծավալ չի զբաղեցնում։


Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  🙂


 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*